Հետևեք մեզ

Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Փոքրիկ տիեզերագնաց» ճանաչողական արկածային խաղ

«Փոքրիկ տիեզերագնաց» ճանաչողական արկածային խաղ

֏ 4900
+ Անվճար առաքում Հայաստանի տարածքում

2+
3+
Ավելացնել զամբյուղ
 

ԻՆՉՆ ԻՆՉՈՑ Է

Երեխաները ստանձնում են փոքրիկ տիեզերագնացի դերը․իրենց հրթիռներով նրանք պետք է անցնեն մոլորակների և տիեզերական մարմինների կողքով, պտտվեն Արեգակի շուրջը, պատասխանեն հարցերին, կատարեն առաջադրանքները և հասնեն Երկիր մոլորակ։
Արկածային ճանապարհորդության ընթացքում կհաղաթահերն հետաքրքիր փորձություններ և բացահայտելով տիեզերքի գաղտնիքները։ 

Տես ավելին

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Ինչ է սովորեցնում խաղը

Տրամաբանել և վերլուծել
Լինել համբերատար և ավելի համարձակ
Շփվել և համագործակցել
Եվ ամենակարևորը՝ առաջին բացահայտումներն անել Տիեզերքի մասին


 Տուփի մեջ

1 խաղատախտակ

4 հրթիռ-խաղաքար

1 սլաք-պտուտակ

57 քարտ-առաջադրանք (16 հարց, 16 հարց-հուշում, 25 նկար-առաջադրանք)

Կանոնների թերթիկ




 

Տես ավելին

ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼ / ԿԱՆՈՆՆԵՐ

Մասնակիցներն ընտրում են իրենց հրթիռ-խաղաքարերը, տեղադրում խաղատախտակի «Մեկնարկ» վանդակում։

Նախքան խաղի մեկնարկը քարտերը լավ խառնում են և դնում սեղանին։ 

Խաղը սկսում է ամենափոքր մասնակիցը։


Երեխան պտտում է սլաքը, խաղավարը վերցնում է քարտերից մեկը և կարդում առաջադրանքը տվյալ մասնակցի համար։ Ճիշտ պատասխանելու դեպքում երեխան իր հրթիռը պտուտակի վրա նշված թվով առաջ է տանում խաղատախտակի վանդակներով։*

*Եթե երեխան չի կարողանում պատասխանել հարցին, խաղավարի առաջարկով մյուս մասնակիցները կարող են օգնել նրան։ 

Մասնակիցները խաղում են հերթով և ժամսլաքի ուղղությամբ։

Փոքրիկ տիեզերագնացներին ճանապարհին սպասում են նաև լավ ու վատ անակնկալներով վանդակներ, որտեղ հայտնվելով՝ որոշակի գործողություններ պետք է անեն, օրինակ՝ առաջ կամ հետ գնան։


Գիսաստղ

3 քայլ առաջ


Սև խոռոչ

2 քայլ հետ


Միջազգային տիեզերակայան

1 քայլ բաց թողնել


Արեգակ

1 քայլ առաջ


Երկնաքար

1 քայլ հետ


Խաղի ավարտը

Խաղն ավարտվում է, երբ բոլոր տիեզերագնացների հրթիռները հասնում են Երկիր մոլորակ։

Հաղթում է այն մասնակիցը, որի հրթիռը առաջինն է հասնում Երկիր մոլորակ։ 

Տես ավելին
Խաղը մշակվել և ստեղծվել է «ԱՅԼԿԵՐՊ» ընկերության կողմից՝ «Գիտուժ» նախաձեռնության հետ համագործակցությամբ։

Ձեզ կհետաքրքրի նաև

Առաջինը տեղեկացիր զեղչերի մասին