Մեդիագիտակ Հանրային լրագրության ակումբի հետ
Մեդիագիտակ
Խաղ՝ մեդիագրագիտության կանոններով
Սեղանի խաղը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Խաղի ստեղծման շարժառիթն ու նպատակը
Ժամանակակից աշխարհում մեդիագրագիտությունը գրագիտության առանցքային բաղադրիչներից է։ Մեդիայի զարգացումը, բազմազանեցումը և հասանելիությունը առաջնահերթ են դարձնում մեդիագրագիտության ուսուցումը, որի արդյունավետ ձևերից մեկը խաղերի միջոցով ուսուցումն է։
Մեծահասակների համար մեդիագրագիտության սեղանի խաղի նպատակն է խթանել մեդիագրագիտության վերաբերյալ համակարգված գիտելիքների ձեռքբերումը, հմտությունների ձևավորումը և վարքագծի փոփոխությունը։ Խաղի հիմնական նպատակն է նպաստել մեծահասակների մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացմանը։
Խաղի բովանդակությունը կազմել ու մշակել են
ԱՅԼԿԵՐՊ թիմն ու Հանրային լրագրության ակումբի անդամներն ու մեդիափորձագետները։
Հարցերի մի մասը կազմելիս օգտագործվել են media.am կայքի որոշ նյութեր։
Տուփի մեջ՝
1 պտուտակ
100 խաղաքարտ՝ 4 տարբեր ձևաչափերի առաջադրանքներով.
6 «գրիչ»
Խաղի կանոնները մեկնաբանող գրքույկ
Ճիշտ պատասխանների գրքույկ
Ստեղծվել է 2021 թվականին:
Արտադրված է Հայաստանում:
Արտադրող՝ ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ: